Ջասթին Թիմբերլեյքը խոստովանել է, որ դավաճանել է Ջեսիկա Բիլին

Ջասթին Թիմբերլեյքը խոստովանել է, որ հավատարիմ չի եղել իր կնոջ հանդեպ: Ջեսիկա Բիլի հետ հարաբերությունների սկզբում, երգիչը միևնույն ժամանակ հանդիպել է տարբեր աղջիկների հետ։

«Մեր հարաբերությունները միանգամից չեն խորացել»,- նշել է Ջասթինը։ Նա ասել է, որ Բիլին սիրահարավել է միայն որոշ ժամանակ անց։ Առաջին հանդիպումից հետո նա, գրեթե, ոչ մի տպավորություն չի թողել Ջասթինի վրա։

Հիշեցնենք, որ Ջասթինը Ջեսիկային առաջարկություն է արել չորս տարվա հարաբերություններից հետո: Զույգը մեկ որդի ունի: Դերասանուհին և երգիչը սովորաբար փորձում են լրագրողներից հեռու պահել փոքրիկին։