Ըստ Ջասթին Բիբերի, Էմինեմը չի հասկանում երիտասարդ ռեփերներին

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերն Ինստագրամի իր էջում քննադատել է ամերիկացի ռեփեր Էմինեմին 2018 թվականի  Kamikaze ալբոմում երիտասարդ հիփ-հոփ երգիչներին վիրավորելու համար: Ջասթինը նշել է, որ ի տարբերություն Էմինեմի՝ իրեն դուր են գալիս նոր սերնդի ռեփերները:

Բիբերի այս մեկնաբանությունը մեծ աղմուկ է բարձրացրել Թվիթերի օգտատերերի շրջանում, ովքեր կարծում են, որ կանադացի փոփ աստղն իրավունք չունի քննադատել Էմինեմին, որ արդեն երկու տասնամյակ է համարվում է այս ժանրի գերիշխող ուժը:

Աղբյուր՝ maxim.com