
Ջասթին Բիբերը հերթական անգամ սիրո խոստովանություն է արել Հեյլի Բոլդվինին
Ջասթին Բիբերը կրկին հուզիչ տողեր է նվիրել Հեյլի Բոլդվինին՝ Ինստագրամի իր էջում հրապարակելով իր և սիրելիի գրկախառնված լուսանկարը անկողնում: «Իմ շուրթերը նախանձում են ձեռքերիս, քանի որ դրանցով կարող եմ գրկել քեզ», – նկարը մակագրել է Բիբերը:
Բոլդվինը շատ կարևոր դերակատարում է ունեցել Բիբերի կյանքում: «Նա պարզապես չի պատկերացնում իր կյանքն առանց Հեյլիի», – գրում է People ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Իր հերթին, իրենց ամուսնության մեկամյակի առթիվ Հեյլին գեղեցիկ լուսանկար է հրապարակել և գրել. «1 տարի առաջ ես համաձայնեցի լինել քո լավագույն ընկերը ամբողջ կյանքում: Ես երբեք չեմ սիրել քեզ ավելի շատ, քան այսօր … Կյանքն ավելի գեղեցիկ է դառնում ամեն օր, իմ սիրտը հավիտյան պատկանում է քեզ»:
Աղբյուր՝ elle.com