Պրեմիերա. Սոնա Ռուբենյան – «Մեր Տնից՝ Նոր Տուն»

Սոնա Ռուբենյանը իր լսարանին ներկայացրել է նոր երգ «Մեր Տնից՝ Նոր Տուն» անվանմամբ։ Երգը մեծ տարածում է գտել ընդհամենը երկու օրերի ընթացքում։ Երաժշտության հեղինակներն են Կարեն Սևակը և Սոնա Ռուբենյանը, իսկ խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը։

Սոնան երգից մի հատված է հրապարակել իր ինստագրամյան էջում և գրել, որ իր համար այս երգը արդեն շատ հարազատ է դարձել։ Նշենք, որ երգը Անահիտ Ծառուկյանը նվիրել է իր հորը՝ Գագիկ Ծառուկյանին։