Պրեմիերա. Սիրուշո – «Գօ’զալ»

Երգչուհի Սիրուշոն երեկ իր լսարանանին է ներկայացրել նոր տեսահոլովակ։ Երգի խոսքերը Սայաթ-Նովայի ստեղծագործությունից են վերցված, երաժշտության հեղինակը Սիրուշոն է։

Երգչուհին ավելի վաղ ներկայացրել էր իր զարդերի նոր հավաքածուն, որը նույնպես ուներ «Գօ’զալ» անվանումը։ Սիրուշոն երգի և հավաքածուի մասին գրել է. «Հարսանեկան հավաքածուն հարգանքի տուրք է լեգենդար բանաստեղծ-կոմպոզիտոր Սայաթ-Նովային, ով իր մուսային անվանում էր «Գօ’զալ»…»։

Նա նշել է, որ այս հավաքածուն նոր կերպար կհաղորդի հայ հարսնացուներին և կփոխանցի հայ թագուհիների իրական շունչը։