
Ինչպե՞ս պատրաստել Պաստա Պրիմավերա
Քանի որ դեռ երկար ժամանակ դժվար թե հնարավոր լինի այցելել Իտալիա ավանդական պաստա ուտելու, փորձենք պատրատել այն ինքնուրույն՝ տան պայմաններում։ Պաստա Պրիմավերայի բաղադրատոմսը բավականին հեշտ պատրաստվող և բանջարեղեններով հարուստ ուտեստ է, որը կարող եք մատուցել ինչպես ճաշի սեղանին, այնպես էլ տարաբնույթ այլ հավաքույթներին ։
Բաղադրությունը
2 ճաշի գդալ ձիթայուղ
1/2 կգ ծնեփակ, մանրացրած և 11/2 կտորների կտրված
2 միջին չափսի սոխ, կտրտված
աղ և պղպեղ
1/2 կգ թալյաթելլե կամ պապարդելլե (պաստայի տեսակներ)
8 ունց լոբի, կտրատված 11/2 չափսի կտորների
1/2 բաժակ չոր սպիտակ գինի
1 բաժակ թարմ սերուցք
2 խոշոր գազար՝ մաքրած կեղևով
1 ճաշի գդալ քերած կիտրոն
1 ճաշի գդալ թարմ թարխուն
Պատրաստման եղանակը
- Եռացրեք ջուր մեծ կաթսայի մեջ: Տաքացրեք 1 ճաշի գդալ ձիթայուղը առանձին թավայով, ապա եփեք նույն տարրայի մեջ ծնեփակը մինչև փափկի և հետո ավելացրեք ամբողջը կաթսայի մեջ:
- Մնացած մեկ ճաշի գդալ ձիթայուղը ավելացրեք թավայի մեջ: Ավելացրեք սոխը և 1/2 թեյի գդալ աղ և պղպեղ: Եփեք մոտ 2-ից 3 րոպե՝ ընթացքում խառնելով։
- Մինչ սոխերը եփում են, պատրաստեք մակարոնը։ Քամիչի օգնությամբ պահեք լոբին 30 րոպե եփած մակարոնի ջրի մեջ, ապա հանեք և մի կողմ դրեք:
- Ավելացրեք գինի սոխի մեջ և եփեք մոտ 5 րոպե: Եփելու ընթացքում ջերմությունը պետք է լինի ամենացածր կարգավորմամբ:
- Ավելացրեք սերուծքը թավայի մեջ և խառնեք: Ավելացրեք գազարը և քերած կիտրոնը և եփեք մոտ 3 րոպե: Օգտագործելով խոզանակ-գդալներ՝ մակարոնը ջրից տեղափոխեք թավայի մեջ: Ապա խառնեք ծնեփակը, լոբու, թարխունի և 1/4 թեյի գդալ աղի հետ՝ ավելացնելով 1/4-1/3 բաժակ մակարոնի ջուր, եթե հանկարծ մակարոնը չոր ստացվի։
Աղբյուր՝ Goodhousekeeping