Պայուսակի 5 տեսակներ, որոնք շուտով ամենանորաձևն են համարվելու

Օգոստոսի վերջին մենք «հրաժեշտ կտանք» վառ գույներով թեթև պայուսակներին և զամբյուղներին: Իսկ ի՞նչը կգա դրանց փոխարինելու: «Grazia» պարբերականը ներկայացրել է այն պայուսակները, որոնք շատ շուտով ամենաներաոճն են համարվելու:

Կոկորդիլոսի կաշի

Աշնան ամենաթեժ նորամուծություններից մեկը կոկորդիլոսի կաշվից պայուսակն է: Կարևոր է, որ այն լինի լաքապատված և փայլուն, բնական կամ էկո կաշվից, դույլերով և թեփուկներով պատված: Այս պայուսակները կարելի է համադրել փափուկ բրդյա բաճկոնների հետ:

Երկնագույն պայուսակներ

Բաց կապույտը այս աշնան հիմնական գույներից մեկն է։ Այս գույնի պայուսակները հաջողված են, քանի որ առաջին հերթին դրանք կդառնան աշնանային սև բծերի գունավոր շեշտադրությունը, երկրորդ, նրանք համադրվում են գրեթե բոլոր հիմնային գույներին, երրորդ, գրեթե երաշխավորում է ուրախ տրամադրությունը աշնանային մռայլ եղանակին։

Մեծ պայուսակներ

Փոքրիկ պայուսակներին, որոնց մեջ տեղավորվում են միայն բանկային քարտ և հեռախոս, փոխարինման են գալիս մեծ պայուսակները, որոնց մեջ հնարավոր է տեղավորել անգամ լափթոփ։

«Գիշատիչ» պայուսակներ

Առաջիկա աշունը հիշվելու է որպես «հովազի դարաշրջան»՝ դատելով Միլանի և Փարիզյան ցուցադրություններից։

Սաղավարտ – պայուսակներ

Սաղավարտ պայուսակները դեռևս չէին հասցրել դուրս գալ շրջանառությունից և նրանք նորից նորաձև են։ Այս պայուսակները հիանալի լուծում են այն աղջիկների համար, ովքեր սիրում են մեծ և երկար բաճկոններ։