Պամելա Անդերսոնը նոր գիրք է հրատարակել՝ կրքերի, սիրո և տղամարդկանց մասին

Աշխարհահռչակ մոդել, դերասանուհի Պամելա Անդերսոնը գիրք է հրատարակել՝ «Lust for Love: Rekindling Intimacy and Passion in Your Relationship» վերնագրով, հայտնում է «Koztimes» պարբերականը։

Գիրքը դերասանուհու կյանքի, սիրո պատմությունների մասին է։

Պամելա Անդերսոնի հրատարակած գիրքը

Իր նոր գրքում Պամելան պատմում է իր երեք նախկին տղամարդկանց մասին, ինչպես նաև անդրադարձ  է կատարում ֆուտբոլիստ Ադիլ Ռամիի հետ իր սիրավեպին։ Նա նաև ներկայացրել է իր ծնողների սիրային պատմությունը, նշելով, որ նրանք արդեն  50 տարի է ինչ միասին են․ «Իմ ծնողները մինչ օրս սիրում են միմյանց։ Նրանք կյանքում ունեցել են մի շարք վերելքներ և դժվարություններ, սակայն պահպանել են իրենց սերը երկար տարիներ»։

Պամելա Անդերսոնը և իր երիտասարդ սիրեցյալը

Դերասանում խոսել է նաև իր ներկա սիրո մասին, ով 18 տարի երիտասարդ է իրենից՝ մասնավորապես նշելով․ «Մենք իհարկե երջանիկ ենք, և ես փորձելու եմ պահել մեր հարաբերությունները գաղտնի, որքան որ դա հնարավոր է։ Մենք ունենք մեր աշխարհը, սակայն չենք ցանկանում բացահայտել այն բոլորի առաջ՝ փորձելով պաշտպանել մեր անձնականը»։

Գրքի մասին խոսելով՝ մոդելը նշել է, որ նա գիտի թե ինչպես կիրքը վերադարձնել հարաբերություններ։