
Խորհուրդներ չոր շամպունների սիրահարների համար
Չոր շամպուն օգտագործելը շատ հարմար տարբերակ է կանանց համար:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործել չոր շամպունները:
- Չոր շամպունը գլխին շատ մոտ մի ցողեք, հակառակ դեպքում այն հավասաչափ չի տարածվի:
- Որքան քիչ, այնքան լավ: Չափից շատ չոր շամպունը կարող է ձեր մազերին անշուք տեսք հաղոդել: Հիշեք, որ անհրաժեշտության դեպքում միշտ էլ կարելի է ավելացնել այն:
- Չոր շամպունը պետք է տարածել միայն չոր մազերի վրա:
- Շամպունը մի շփեք տարածելուց անմիջապես հետո: Սպասեք մի քանի րոպե, մինչև յուղը կներծծվի գլխամաշկի մեջ:
- Զգուշացեք կախվածությունից: Ինչ խոսք, չոր շամպունները հիանալի են ժամանակ խնայելու տեսանկյունից, սակայն սովորական շամպուններն ու մաքրող միջոցները պարտադիր են մազերի երկարատև առողջությունն ու գեղեցկությունը ապահովելու համար: