
Չամուսնացած և երեխաներ չունեցող կանայք ամենաերջանիկն են
Կանացի երջանկության մասին կարելի է անվերջ խոսել:
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր Փոլ Դոլանը, ով իրեն նաև «երջանկության փորձագետ» է համարում, կարծում է, որ երջանկության հասնելու համար անհրաժեշտ է հստակ նպատակ ունենալ և խուսափել կարծրատիպերից:
Իր Happiness by Design գրքում նա գրում է, որ երջանկության իրական գաղտնիքը թաքնված է մեր վարքագծում: Ուսումնասիրելով մարդկանց երջանկության պատճառներն ու հետևանքները՝ Փոլ Դոլանը եկել է այն եզրահանգման, որ ամենաերջանիկ մարդիկ միայնակ և երեխաներ չունեցող կանայք են:

Թեև փորձագետը խոստովանում է, որ երեխաներ ունենալը կարող է «հրաշալի փորձառություն» լինել ոմանց համար, սակայն, ըստ Դոլանի, դա բոլորի համար չէ, իսկ որոշ դեպքերում անգամ կարող է խաթարել ոմանց երջանկությունը:
Պրոֆեսորը կարծում է, որ շատ հաճախ մենք ապրում ենք այնպես, ինչպես մեզ սովորեցնում են: Օրինակ, կանանց հաճախ են ասում, որ պետք է ամուսնանալ և երեխաներ ունենալ, քանի որ դա հենց այն է, ինչ կանայք ավանդաբար անում են: Սակայն դա դեռ չի նշանակում, որ ամուսնությունն ու երեխաները կարող են բոլորին երջանիկ դարձնել:
Դոլանը կարծում է, որ ժամանակն է կոտրել այս կարծրատիպերը և գտնել իրական երջանկությունը:
Աղբյուր՝ femalista.com