
Ուտելիքներ, որոնք կարող են վնասել ձեզ սխալ ժամին սնվելու դեպքում
Այս անգամ ցանկանում ենք ձեզ հետ կիսվել մի քանի խորհուրդներով այն մասին, թե ինչպե՞ս ընտրել սիրելի կերակուրներն ուտելու ճիշտ ժամը:
Բանան
Չնայած, որ բանանը գուցե շատերի համար լավ տարբերակ է առավոտը սկսելու համար, սակայն եթե այն ուտում եք դատարկ ստամոքսին, իրականում այն կարող է նվազեցնել ձեր էներգիայի մակարդակը: Սկզբում, հավանաբար, դուք կզգաք էներգիայի խթան բանանի միջի շաքարավազի պարունակության շնորհիվ, բայց մի քանի ժամից հետո, ամենայն հավանականությամբ, դուք կրկին կզգաք սով:
Այսպիսով կարող եք նախաճաշի համար համատեղել բանանը մի քանի այլ մթերքների հետ, ցանկալի է այնպիսի սննդի հետ, որը պարունակում է առողջ ճարպեր, ինչպիսին է օրինակ գետնանուշի կրեմը:
Սուրճ
Շատերի համար արթնանալուց անմիջապես հետո մի բաժակ սուրճ խմելը պարտադիր երևույթ է, բայց դա իրականում անիմաստ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ ճաշից առաջ սուրճ խմելը բարելավում է կոֆեինի նկատմամբ մեր հանդուրժողականությունը: Արթնանալուց հետո առաջին ժամվա ընթացքում ձեր մարմինը արտադրում է կորտիզոլ և անհրաժեշտ է չխաթարել այս գործընթացը և մեր բնական կենսաբանական ռիթմերը:
Այսպիսով, պարզապես սպասեք մի քիչ և ապա նոր վայելեք ձեր մեկ բաժակ սուրճը:
Բրինձ
Իհարկե շատերս ենք սիրում աշխատանքային օրվա ավարտից հետո վայելել սուշի կամ այլ հնդկաձավարով սնունդ, սակայն դա լավագույն տարբերակը չէ: Բրինձը պարունակում է շատ բարդ տեսակի ածխաջրեր, որոնց մարսելու համար երկար ժամանակ է պահանջում: Բրինձը նաև ունի բարձր կալորիականություն, ինչը կարող է լինել հետագայում քաշի ավելացման պատճառ՝ գիշերն ուտելու դեպքում:
Այսպիսով բրինձ ուտելու ամենալավ ժամանակը դա լանչի ժամն է, քանի որ այդ ընթացքում ձեր մարմնի նյութափոխանակությունն արագ է գործում և մարմնի համար ավելի հեշտ կլինի մարսել նման ուտելիքը: Բացի այդ, ձեզ հարկավոր կլինի էներգիայի խթան արդյունավետ օր ունենալու համար, իսկ բարդ ածխաջրերը կարող են օգնել այդ հարցում:
Կաթ
Որոշ մարդիկ մանկության տարիներից սկսած սովոր են իրենց օրը սկսել մի բաժակ կաթով, բայց այս սովորությունն իրականում այդքան էլ ճիշտ չէ մեծահասակների համար: Կաթը դժվար է մարսել, ուստի առավոտյան այն խմելը և այն այլ սննդի հետ համատեղելը կարող է առաջացնել ստամոքսի ցավ:
Երեկոն լավագույն ժամանակն է մի բաժակ տաք կաթ խմելու համար: Այն կօգնի հանգստացնել ձեր մարմինը և կնպաստի լավ գիշերային քուն ունենալուն:
Մածուն
Ավելի լավ է խուսափել մածուն ուտելուց՝ դատարկ ստամոքսին կամ ուտելուց առաջ: Մածունը պարունակում է կաթնաթթու, որը կարող է նվազեցնել ստամոքսի թթվայնությունը: Եթե այն ուտեք ձեր հիմնական կերակրի հետո, ապա այն կդանդաղեցնի մարսողությունը:
Ավելի ճիշտ է ուտել մածունը ձեր հիմնական ճաշից մոտ 1-2 ժամ անց՝ մարսողության համար կաթնաթթվի բոլոր օգուտները ստանալու համար: Քնելուց առաջ մածունի փոքր մասն ուտելը ևս լավ տարբերակ է, քանի որ այն կլրացնի ձեր մարմինը սպիտակուցով՝ նպաստելով մկանների զարգացմանը:
Աղբյուրը՝ brightside.me