Ուտելիքներն ավելի երկար թարմ պահելու միջոցներ

Հաճա՞խ եք բացել սառնարանը և գտել մեկ շաբաթ առաջ գնված ուտելիքները վատ վիճակում: Բարեբախտաբար կան որոշ հնարքներ, որոնց շնորհիվ ուտելիքները կկարողանաք ավելի երկար թարմ պահպանել։ Իսկ թե ինչպես, կարդացեք ստորև:

Խոտաբույսեր

Թարմ խոտաբույսերը հիմնականում շատ կարճ ժամանակ են մնում թարմ, նույնիսկ սառնարանի մեջ պահելով: Խոտաբույսերի թարմությունը պահպանելու համար կան երկու տարբերակներ:

  1. Խոտաբույսերին վերաբերվեք ինչպես ծաղիկների, պարզապես դրեք խոտաբույսերը մի բաժակ ջրի մեջ և պահեք դրանք սառնարանի մեջ: Այսպիսով խոտաբույսերը ևս 3-ից 4 օր կմնան թարմ վիճակում:
  2. Եթե ցանկանում եք ձեր խոտաբույսերը թարմ պահել ավելի քան 4 օր, ապա կարող եք օգտագործել կարագ։ Տեղադրեք խոտաբույսերը սառույցով լի սկուտեղի մեջ, ապա լցրեք հալած կարագը՝ ծածկելով խոտաբույսերը և սառեցրեք սկուտեղը:

Կաղամբ

Կաղամբի դեպքում ամենամեծ սխալը, որ շատերը թույլ են տալիս, այն պլաստիկ տոպրակի մեջ պահելն է: Կաղամբը հարկավոր է պահել սառնարանի մեջ առանց որևէ տոպրակի: Այս դեպքում այն նույնիսկ 2 շաբաթ կմնա թարմ վիճակում:

Սպանախ

Սառնարանում դնելուց առաջ սպանախը պետք է լվանալ: Լվացեք այն սառը ջրով և փաթաթեք թղթերով, տեղադրեք ապակե տարրայի մեջ և պահեք սառնարանում: Այս եղանակով սպանախը կլինի մշտապես թարմ և պատրաստ օգտագործման համար:

Պանիր

Պլաստիկ փաթեթավորումն իրականում պանրի գլխավոր թշնամին է։ Խորհուրդ ենք տալիս դրա փոխարեն օգտագործել փափուկ ստվարաթուղթ: Պանիրը բացելուց հետո փաթաթեք այն փափուկ ստվարաթղթի մեջ, ապա նոր դրեք այն պլաստիկ տոպրակի մեջ: Այս դեպքում ձեր պանիրը չի փչանա այնքան արագ, որքան նախկինում:

Հաց

Պլաստիկ տոպրակները հաց պահելու ամենավատ տարբերակներից են: Հացի պահպանման լավագույն միջոցն այն խոհանոցային սրբիչով փաթաթելն է և հատուկ հացի համար նախատեսված տարրայի մեջ տեղադրելն է, ինչն էլ կօգնի, որպեսզի հացը մնա թարմ և փափուկ:

Աղբյուր՝ Brightside