Ուլտրաձայնային հետազոտություն հղիների համար

Որքա՞ն հաճախ է անհրաժեշտ  ստուգվել:

Հղիությունը կարևորագույն փուլ է յուրաքանչյուր կնոջ կյանքում։ Այս փուլում կարևոր է ոչ միայն առաջնորդվել առողջ ապրելակերպով, այլ նաև պարբերաբար բժշկի հետ խորհրդակցել, գրանցվել և անցնել պլանավորված ընթացակարգեր:

Միայն խորհրդատվություն անցկացնելով, բժիշկը ոչ միայն չի կարող որոշել երեխայի սեռը, այլ նաև չի կարող ճշգրտորեն հետևել պտղի զարգացմանն ու աճին։ Այդ պատճառով պարտադիր է ուլտրաձայնային հետազոտություն անցնել, որը բժշկին կտա հստակ պատկեր պտղի և մոր առողջական վիճակի մասին։

Հղիներին շատ է հուզում այն հարցը, թե որքա՞ն հաճախ կարելի է անցնել ուլտրաձայնային հետազոտություն հղիության ընթացքում։

Գոյություն ունի համատարած կարծիք, որ հաճախ կատարվող ուլտրաձայնային հետազոտությունները անցանկալի են և առողջության համար վնասակար: Ի հարկե, ապագա մայրերը լրջորեն մտահոգված են պտղի առողջ զարգացմամբ և վախենում են ավելորդ անգամ վնաս տալ պտղին։ Սակայն անհնար է բացահայտել հղիության հնարավոր պաթոլոգիաները, երեխայի սեռը, քաշը, դիրքը առանց ուլտրաձայնային հետազոտության:

Որքա՞ն հաճախ է կարելի հղի կանանց ուլտրաձայնային հետազոտություն անցնել:

Նշենք, որ ուլտրաձայնային հետազոտությունը կատարվում է բժշկի նշանակմամբ՝ կախված հղիության ընթացքից: Ընդհանուր առմամբ նման հետազոտության ընդունված քանակը  3-4 անգամն է, սակայն, հաշվի առնելով կնոջ և պտղի բոլոր հատկանիշները, կարող են սահմանվել լրացուցիչ ուլտրաձայնային հետազոտություններ: Հատկանշական  է, որ ուլտրաձայնային հետազոտության կարճաժամկետ ալիքները չեն ազդում պտղի հյուսվածքներին և, հետևաբար, չեն էլ կարող վնասել պտղին:

Աղբյուր՝ Ivona