Որքան հաճախ պետք է լվանալ մազերի տարբեր տեսակներ

Երբ խոսքը վերաբերում է ձեր մազերի լվանալու հաճախականությանը, հավանաբար շատ եք լսել, որ ինչքան ոչ հաճախակի լվանաք այն, այնքան ավելի լավ: Սակայն դա շատ սխալ կարծիք է, քանի որ բոլորիս մազերի հյուսվածքները տարբեր են։ Շարունակեք կարդալ պարզելու համար, թե որքան հաճախ պետք է լվանալ մազերի տարբեր տեսակները, որպեսզի ունենաք գեղեցիկ տեսքով մազեր ամբողջ տարվա ընթացքում:

Բարակ մազեր

Քանի որ բարակ մազերը ավելի տեսանելի են դարձնում յուղոտ արմատները, քան մազի այլ տեսակներ, կարող եք լվանալ այն ամեն օր:

Հաստ մազեր

Հաստ մազերը պետք չէ լվանալ այնքան հաճախ, քանի որ խիտ մազի ֆոլիկուլներն իրականում քողարկում և նույնիսկ բաշխում են յուղը ավելի լավ, քան բարակ մազերը:

Ալիքաձև մազեր

Ի տարբերություն գանգուր մազերի, որոնք մշտապես խոնավության կարիք են զգում, ալիքաձև մազերը պետք է լվանալ խիտ շամպուններով:

Աղբյուր՝ cosmopolitan.com