Պարզեք՝ որքան է գիրացնում ձեր նախընտրած ալկոհոլը

Շատերն են բազմիցս լսել, որ ալկոհոլը նպաստում է քաշի ավելացմանը, և դա, իրապես, ճիշտ է: Այնուամենայնիվ, պետք է միշտ հաշվի առնել խմիչքի տեսակը և իմանալ, թե ինչպես կարելի է այն օգտագործել, որպեսզի չհավաքել ավելորդ ճարպեր:

Փորձագետները նշում են, որ մեկ բաժակ չոր գինին պարունակում է մոտ 160 կկալ, մի բաժակ օղին`115 կկալ, կոնյակն ու վիսկին՝ 120-130 կկալ, գարեջրի 100 մգ-ը՝ 45 կկալ: Սակայն ամենաբարձր կալորիականությամբ խմիչքը համարվում է կոկտեյլը, քանի որ դրանց մեջ սովորաբար ավելացնում են քաղցր օշարակներ, լիկյորներ և սոդա ջրեր:

Ինչպե՞ս խմել, որպեսզի չգիրանալ

  • Ընտրեք ճիշտ ալկոհոլ: Մի խմեք ածխաջրերով հարուստ ոգելից խմիչքներ։
  • Օգտագործեք սպիտակուցներով հարուստ սնունդ: Դիետիկ սպիտակուցը ապահովում է հագեցվածության զգացում և չի թողնում շատ ուտել։
  • Խրախճանքներից հետո մի չարաշահեք ուտելիքը: Երեկույթներից հետո, սովորաբար, շատերի մոտ բարձր կալորիականությամբ սնունդ ուտելու ցանկություն է առաջանում, սակայն պետք է զսպվածություն ցուցաբերել, խուսափելու համար հետագա հետևանքներից։