
Ոտքերի մաշկի չորության հիմնական տեսակները
Առջևում ամառ է, և մենք բոլորս էլ ցանկանում ենք գեղեցիկ և առողջ ոտքեր ունենալ:
Հայտնի է, որ նրանք, ովքեր օրվա ընթացքում երկար ժամանակ են ոտքի վրա անցկացնում, հիմնականում ավելի չոր մաշկ են ունենում:
Իրականում, ոտքերի մաշկի չորությունը տարբեր է լինում, ինչպես նաև տարբեր են դա կանխելու մեթոդները:
Կոպիտ մաշկ
Սա ոտքերի չորացման և ճաքերի առաջացման սկզբնական փուլն է: Այս փուլում ոտքերի վրա դեռևս ճաքեր չեն լինում, ինչը նշանակում է, որ սա ամենահարմար ժամանակն է ճաքերի առաջացումը կանխելու համար:
Ոտքի մաշկի պիլինգ
Սա ևս ոտքերի չորացման և ճաքերի առաջացման նախնական փուլերից է, որը սովորաբար հաջորդում է վերոնշյալ փուլին: Այս փուլում ևս առաջնային է համարվում ճաքերի առաջացումը կանխելու համար համապատասխան քայլերի իրականացումը:
Ճաքեր կրունկների հատվածում
Հաջորդիվ հայտնվող ախտանիշներից է կրունկների հատվածում տեսանելի ճաքերի առաջացումը, որն ուղեկցվում է մաշկի կարմրությամբ:
Քորի առաջացում
Տեսանելի ճաքերի առաջացումից հետո մաշկը սկսում է ձգվել, ինչի արդյունքում ոտքերի հատվածում քոր է սկսվում:
Կարմիր հետքեր
Եթե առաջացած ճաքերը չեք բուժում, և քորը շարունակվում է, ապա կարող են կարմիր հետքեր առաջանալ:
Արյունահոսություն
Եթե ոտքերի չորությունը երկար ժամանակ է պահպանվում, ապա ճաքերը կարող են ավելի խորանալ՝ վնասելով մաշկի ավելի խորը շերտերը, ինչը կարող է անգամ արյունահոսություն առաջացնել:
Նշենք, որ այս ախտանիշները ձմռանն ավելի են սրվում, քանի որ ձմռան ամիսներին մաշկն ավելի զգայուն է դառնում:
Աղբյուր՝ lookandthebeauty.com