Ոճային խորհուրդներ Բեյոնսեից

36-ամյա երգչուհի Բեյոնսեի ոճը էվոլյուցիայի երկար ճանապարհ է անցել մինչ դարձել է այնպիսին, ինչպիսին մենք այսօր տեսնում ենք իրեն։ Բեյոնսեն գիտի ինչպես հագուստի և ոճի միջոցով ընդգծել կնոջ գեղեցկությունը։

Կանացի հմայչություն

Երգչուհին նախընտրում է հագուստի միջոցով ընդգծել իր կանացիությունը։ Նա սիրում է կրել զգեստեր, որոնք ընդգծում են իր իրանը, ոտքերը և կոնքերը՝ թե՛ առօրյա կյանքում, և թե՛ միջոցառումների ժամանակ։

Զգեստներից բացի Բեյոնսեին հաճախ կարելի է տեսնել կոստյումներով։ Իսկ նեղ կոստյումները երգչուհին կրում է մերկ մարմնի վրայից՝ այդպիսով ընդծելով դեկոլտեի հատվածը։

«Սպորտշիկ» հագուստ

Փոփ-դիվային հաճախ կարելի է հանդիպել այս ոճի հագուստով։ Նա կարող է համադրել լայն սպորտային բլուզը կանացի կիսաշրջազգեստների և բարձրակրունկ կոշիկների հետ։ Այդպիսի տեսքով Բեյոնսեն հիմնականում լինում է ընտանեկան միջոցառումների ժամանակ։ Նա նախընտրում է իր տեսքը վերջնական դարձնել մեծ ականջօղերով։

Կարճ շապիկներ

Բեյոնսեն կարճեցված շապիկները համադրում է երկար նեղ կիսաշրջազգեստների հետ։ Կիսաշրջազգեստը և շապիկը պետք է լինեն նույն գույնի, ինչը կընդգծի կազմվածքը։ Իսկ հանգստի ժամանակ Բեյոնսեն կարճ շապիկները կրում է լայն տաբատների կամ լայն կիսաշրջազգեստների հետ։

Աղբյուր՝ passion.ru