Ոճային զարդեր. այս աշնան գլխավոր թրենդները

Զարդեր կրող կանայք սովորաբար երկու խմբի են բաժանվում: Կանայք, ովքեր մի քանի հիմնական զարդեր ունեն և դրանք մշտապես կրում են, քանի որ դրանք լավ որակ ունեն և հիմնականում համապատասխանում են իրենց գրեթե բոլոր հագուստների հետ: Կանանց մյուս խումբը հետևում է զարդերի վերջին թրենդներին և յուրաքանչյուր սեզոնի համար նոր զարդեր է ձեռքբերում:

Հոդվածում ներկայացվող տեղեկությունն ավելի շատ երկրորդ խմբին պատկանող կանանց համար է: Ահա զարդերի այն երեք հիմնական ոճերը, որոնք այլևս թրենդային չեն, և նրանք, որոնք նորաձև են լինելու այս աշնանը:

Թրենդային չեն՝ նուրբ վզնոցներ

Թրենդային են՝ կոպիտ վզնոցներ

Կասկած չկա, որ կոպիտ ոճի զարդերն իրենց բոլոր ձևերով 2019-ի երկրորդ կեսին չափազանց թրենդային են լինելու:

Թրենդային չեն՝ ամենօրյա ականջօղեր

Թրենդային են՝ խոշոր ականջօղեր

Չնայած փոքր օղակաձև ականջօղերը գերակշռում են վերջին շրջանում, այնուամենայնիվ, դրանց փոխարինելու են գալիս խոշոր ականջօղերը:

Թրենդային չէ՝ վարդագույն ոսկի

Թրենդային է՝ արծաթ

Սա, իրականում, հիանալի նորություն է ձեր բանկային հաշվի համար, քանի որ արծաթը ոսկուց մի քանի անգամ էժան է:

Աղբյուր՝ whowhatwear.com