Ոճաբան Դանի Միշելի 4 հարսանյաց զգեստների պատմությունը

Ոճաբան Դանի Միշելը, ում հաճախորդներից է Քորթնի Քարդաշյանը, և լուսանկարիչ Իան Մորիսոնը սիրում են ճանապարհորդել, և ի սկզբանե ցանկանում էին ամուսնանալ ջերմ մթնոլորտում: Մի քանի հնարավոր տարբերակներ ուսումնասիրելուց հետո նրանք որոշեցին հարսանիքն անցկացնել իրենց տան մոտակայքում գտնվող Hotel Casa del Mar-ում:

Հարսանյաց զգեստի ընտրությունը շատ ավելի հետաքրքիր և յուրօրինակ էր: «Ես զգեստներ էի փորձում Կալիֆորնիայի, Նյու Յորքի, Լոնդոնի, Փարիզի և Իսրայելի տարբեր դիզայներական սրահներում: Ես հստակ պատկերացում ունեի, թե ինչպիսի տեսք եմ ուզում ունենալ այդ օրը», – պատմում է Դանին: Ի վերջո, նա ընտրեց Վերա Վանգի հեղինակած զգեստը:

Բայց այսքանով զգեստի ընտրությունը չավարտվեց: «Ընթացքում ես սիրահարվեցի Գալիա Լահավի մեկ այլ ադամանդապատ զգեստի», – պատմում է Դանի Միշելը: Ոճաբանը որոշեց զգեստը կրել իր հարսանյաց երեկույթի ժամանակ:

Երրորդ զգեստի գաղափարն ի հայտ եկավ, երբ Դանին @vogueweddings-ի ինստագրամյան սթորիի համար զգեստ էր փորձում. «Այսպիսով, այն դարձավ իմ երրորդ զգեստը»:

Սակայն սա դեռ ամենը չէր: «Ես ստեղծեցի իմ վերջին զգեստը հարսանիքից հետո նախատեսվող երեկույթի համար: Այո, ես 4 հարսանյաց զգեստներ եմ կրել իմ հարսանիքին» – պատմում է Դանի Միշելը:

Աղբյուր՝ vogue.com