
Ո՞ր հայտնիներն են կեղծամներ կրում
Համաշխարհային աստղերի սանրվածքներն ամեն օր տարբեր են՝ կարճ սանրվածքից մինչև կոնքերին հասնող մազեր, շիկահերից մինչև կարմրահեր։ Ցավոք գիտնականները դեռ չեն ստեղծել մի այնպիսի մոգական գործիք, որը թույլ կտար նման կտրուկ փոփոխությունները կատարել կարճ ժամանակահատվածում և տրամաբանական է, որ նման հարցում աստղերին օգնության է հասնում կեղծամը։
Բեյոնսե
Բեյոնսեն խենթանում է սանրվածքային փոփոխությունների համար։ Բացի այդ, բեմը նրանից պահանջում է պարբերաբար ոճային փոփոխություն, այդ թվում նաև մազերի գույնի և երկարության: Բեյոնսեն կեղծամ է կրում, որպեսզի չվնասի իր մազերը, սակայն վերջինս հրապարակայնորեն չի ընդունում այդ փաստը։
Ռիհաննա
Այս բարբադոսյան գեղեցկուհին ձեռնոցների նման փոխում է կեղծամները։ Մեկ սպիտակ երկար գանգուրներով է հանդես գալիս, մեկ՝ սև կարճ վարսերով։ Այնուամենայնիվ, նրան սազում են բոլոր սանրվածքներն ու գույները։
Լեդի Գագա
Նա ամենահաճախ կեղծամ օգտագործող աստղերից է։ Երբեմն անհնար է հասկանալ արդյոք Լեդի Գագան ունի սեփական մազեր, թե ոչ։
Քեթի Փերրի
Եվս մեկ երգչուհի, ով չի կարողանում ապրել առանց արտաքին տեսքի փոփոխության: Ինչպիսի մազերով ասես նա չի հայտնվել հանրության առջև` սև, սպիտակ, մանուշակագույն, դեղին, կանաչ … Սակայն, վերջերս, Քեթին մի-փոքր հանդարտվել է․ կարճ կտրել է վարսերը և արդեն մեկ ամիս է, ինչ հավատարիմ է իր սանրվծքին։
Քայլի Ջեններ
Քայլին խենթանում է մազերի գույների և սանրվածքների վրա փորձարկումներ կատարելու համար․մեկ կեղծամ է կրում, մեկ՝ երկարացնում մազերը։ Աշխարհիկ կյանքը հանգիստ չի տալիս նրան, քանի որ անընդմեջ պետք է զարմացնել երկրպագուների բանակին և լինել միշտ նորաձև։
Քիմ Քարդաշյան
Վերջերս Քիմ Քարդաշյանը խորհրդավոր կերպով «վերածվում» է շիկահերի, և մեկ գիշերվա ընթացքում նրա «կառե» մազերը խորհրդավոր կերպով երկարում են մինչև կոնքերը։ Այս փոփոխություններն, ի հարկե, կատարվում են կեղծամի շնորհիվ։ Քիմը այն հազվադեպ աստղերից մեկն է, որ թվիթերյան հրապարակումներից մեկում խոստովանել է, որ կեղծամ է կրում։
Քրիստինա Ագիլերա
Երգչուհու մազերը շատ բարակ են։ Մազերին ծավալ հաղորդելու համար նա կեղծամներ է օգտագործում կամ կեղծ վարսերի շերտեր ավելացնում։
Աղբյուր՝ Grazia