Ո՞րն է Ջենիֆեր Էնիսթոնի գեղեցիկ մաշկի գաղտնիքը

Ճիշտ է՝ «The Friends» ամերիկյան հեռուստասերիալի աստղ Ջենիֆեր Էնիսթոնն այս տարի կդառնա 50 տարեկան, բայց նրա մաշկն ունի այնպիսի խնամված տեսք, ինչպիսին էր 1994-ին, երբ նա առաջին անգամ երևաց էկրաններին որպես Ռեյչել Գրին: Ուզու՞մ եք պարզել՝ ինչպես: Շարունակե՛ք ընթերցել:

Ջենիֆերը նախընտրում է մաշկի խնամքի տնային միջոցներ

«Ես մոտ 10 տարի առաջ դիմեցի դեմքի լազերային բուժման: Սակայն ես հասկացա, որ այն, ինչ կարող է աշխատել կարճաժամկետ հեռանկարում, կարող է միևնույն ժամանակ վնաս պատճառել ապագայում»:

Ժամանակ է հատկացնում ինքնախնամքին

Այո, պարզվում է, որ նույնիսկ հայտնիները երբեմն մի փոքր ինքնախնամքի կարիք ունեն: «Կիրակի օրն իմ սպայի օրն է», – ասել է Ջենիֆերը: «Ես սովորաբար ժամանակ եմ հատկացնում դեմքիս խնամքին՝ օգտագործելով լավ մացառ և դիմակ»:

Նա իր տանը ունի ինֆրակարմիր սաունա

Միգուցե մեզ համար սա մի փոքր չափից դուրս է, բայց պարզվում է, որ Էնիսթոնն իր տանն ունի ինֆրակարմիր սաունա:

Նա խուսափում է արևից

Ջենիֆերը պատմել է, որ վերջերս ավելի քիչ ժամանակ է անցկացնում արևի տակ: «Վերջին մի քանի տարիների ընթացքում ես դադար եմ վերցրել արևից, և դա միգուցե դառնա մշտական», – ասել է նա:

Աղբյուր՝ whowhatwear.com