
Ո՞րն է ձեր մաշկի իրական տոնը
Երբեմն դժվար է գտնել մաշկին համապատասխանող տոնային քսուքը։ Շատ հաճախ ժամեր եք անցկացնում, որպեսզի վերջապես գտնեք այն, իսկ կիրառելուց հետո հասկանում եք, որ այն չի համապատասխանում ձեզ:
Երբեմն կարող եք օգտագործել գեղեցիկ շրթներկ և հետո հասկանալ, որ ինչ-ինչ պատճառներով այն գեղեցիկ չի նայվում ձեր վրա:
Ստորև բերված խորհուրդներով դուք կկարողանաք որոշել ձեր իրական մաշկի տոնը, և դա կօգնի ձեզ գտնել ձեր դեմքին համապատասխանող տոնային քսուկը։
Ձեր մաշկի տոնը կարող է լինել տաք, սառը և չեզոք:
Ստորև նշված են քայլեր որոնք անելուց հետո դուք կպարզեք ձեր մաշկի ճշգրիտ տոնը։
1) Փորձեք գտնել բնական լույս: Նստեք պատուհանի դիմաց կամ կարող եք նույնիսկ դուրս գնալ։
Բնական լույսը կօգնի ձեզ տեսնել իրական գույնը, քանի որ երբեմն արհեստական լույսը կարող է փոխել այն:
2) Նայեք Ձեր դաստակների երակներին։
*Եթե տեսնեք կապույտ կամ մանուշակագույն երակներ, ապա դա նշանակում է, որ դուք ունեք սառը տոն։
*Եթե տեսնում եք կանաչ երակներ, ապա նշանակում է, որ ձեր մաշկի տոնը տաք է։
* Իսկ եթե չեք կարողանում որոշել, արդյոք ձեր երակները կանաչ են թե կապույտ, ապա դուք ունեք մաշկի չեզոք տոն։
3) Կրեք Ձեր ձեռքին ոսկե եւ արծաթյա զարդեր որպեսզի տեսնեք թե որն է ձեզ առավել համապատասխանում:
Եթե արծաթյա զարդն է ավելի գեղեցիկ ձեր մաշկի վրա, ապա դուք ունեք սառը տոն:
Եթե ոսկե զարդն է առավել գեղեցիկ նայվում ձեր մաշկի վրա, նշանակում է, որ դուք ունեք տաք տոն։
Իսկ Եթե և ՛ ոսկե և ՛ արծաթյա զարդերը հավասարապես համապատասխանում են ձեր մաշկին, ապա դուք ունեք չեզոք տոն։
Հիշե ՛ք
Սառը մաշկի տոնն ունի վարդագույն երանգ, ջերմն ունի դեղնավուն երանգ, իսկ չեզոք մաշկի տոնայնությունը կարող է ունենալ և ՛վարդագույն և ՛ դեղնավուն ենթատոներ։
Դրա հիման վրա կարող եք ընտրել ձեր դեմքի տոնային քսուքը, քանզի շատ քսուքներ լինում են կամ վարդագույն կամ դեղնավուն երանգներով, կամ էլ պարունակում են իրենց մեջ երկուսն էլ։