Ո՞վ է Դեն Բիլզերյանին Հայաստան ուղեկցող գեղեցկուհին:

«Պոկերի արքա», ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն այսօր ժամանել է Հայաստան։ Նա Հայաստան է ժամանել սևահեր գեղեցկուհի` Սուելին Մեդերեոսի, եղբոր` Ադամի և հոր՝ Փոլ Բիլզերյանի հետ։ Աղբուրների փոխանցմամբ՝ Դեն Բիլզերյանն ու նրա եղբայրը` Ադամ Բիլզերյանը, ՀՀ քաղաքացիություն են ստացել։ Նրանց հայրը` Փոլ Բիլզերյանը, արդեն մի քանի տարի է ունի հայկական անձնագիր։

Դենիին ուղեկցում է իր ընկերուհին՝ Սուելին Մեդերեոսը։ Սուելինը բրազիլա-ամերիկուհի մոդել է։ Նա խաղացել է մի քանի հայտնի ֆիլմերում, դրանց թվում են օրինակ՝ «Անգործունակ ընկերները»(Dysfunctioal Friends), «Շատ սարսափելի ֆիլմ 5» և «Ամենալավ նախկին ընկերուհին» (Super Ex Girlfriend)։