Շոկոլադե տորթ՝ ընդամենը 3 բաղադրիչով

Երևի թե չկա այնպիսի մարդ, ով շոկոլադ չի սիրում: Առավել ևս, երբ խոսքը գնում է շոկոլադե տորթի մասին: Ձեզ ենք ներկայացնում շատ համեղ բաղադրատոմս՝ ընդամենը երեք բաղադրիչով շոկոլադե տորթ պատրաստելու և ընտանիքի անդամներին հաճելիորեն զարմացնելու համար:

Բաղադրիչները՝

  • 300 գրամ կաթնային շոկոլադ
  • 150 գրամ անալի կարագ
  • 6 խոշոր ձու

Պատրաստման եղանակը

Անհրաժեշտ է նախապես տաքացնել ջեռոցը մինչև 160°C, ինչպես նաև նախապատրաստել թավան, որի մեջ պատրաստելու եք տորթը: Մետաղյա թավան դրսի կողմից ծածկեք 3 շերտ փայլաթիթեղով, որպեսզի այն անջրաթափանց դառնա:

Շոկոլադն ու կարագը միասին հալեցրեք ցածր ջերմաստիճանի պայմաններում: Համասեռ զանգված դառնալուց հետո թողեք 10 րոպե, որ սառչի:

Հարիչի օգնությամբ հարեք ձվերը՝ մոտ 10 րոպե: Մետաղյա գդալով զգուշորեն ավելացրեք այն շոկոլադի խառնուրդին:

Լցրեք խառնուրդը թավայի մեջ, մի փոքր թափահարեք այն՝ զանգվածը հարթեցնելու համար, որից հետո թավան կիսով չափ տեղադրեք եռացրած ջրով լի տարայի մեջ: Թխեք այն ջեռոցում 15 րոպե:

Արդեն պատրաստ տորթը թողեք թավայում ևս 30 րոպե, ինչից հետո կարող եք հանել և սառեցնել այն:

Տորթը կարելի է զարդարել կակաոյի փոշով և մատուցել այն հարած սերուցքով:

Աղբյուր՝ goodhousekeeping.com