Լավագույն Բաղադրատոմսը Շոկոլադասերների Համար

Այս տորթի բաղադրությունը ամենալավ նորությունն է բոլոր շոկոլադասերների համար: Այն համեղ է և հարուստ է շոկոլադով:

Բաղադրիչներ

175 գ մարգարին կամ փափկեցված կարագ

175 գ շաքարավազ

3 խոշոր ձու

150 գ մաղած ալյուր

50 գ մաղած կակաոյի փոշի

1 թ.գ. սոդա

1 թ.գ. վանիլային լուծույթ

Մի պտղունց աղ

Շոկոլադային ծածկույթի համար`

100 գ մուգ շոկոլադ

100 գ կարագ

շոկոլադե տորթ

Պատրաստման եղանակը

Տաքացրեք ջեռոցը մինչև 180 ° C:

Խառնեք բոլոր բաղադրիչները մեծ տարրայի մեջ, այնքան` մինչև կդառնա հարթ և միատոն զանգված: Պետք է խառնել փայտե գդալով կամ էլ հասարակ խառնիչով:

Այնուհետև, ստացված խմորը լցրեք կլոր տարրայի մեջ , վերևի մասը լավ հարթեցրեք և դրեք ջեռոցի մեջտեղի հատվածում: Նախապես տարրայի մեջ բարակ շերտով տարածեք մարգարինը կամ փափկացրած կարագը: Թողեք այն ջեռոցի մեջ 45-50 րոպե:

Խմորը պատրաստ է, այն ժամանակ, երբ այն լավ բարձրանում է և ոսկեգույն տեսք ունի:

Ջեռոցից հանելուց հետո՝ թողեք 5 րոպե հանգստանա, այնուհետև դանակի օգնությամբ նրբորեն հանեք այն տարրայի միջից:

Շոկոլադային ծածկույթը ստանալու համար պետք է կարագն ու շոկոլադը դնել միկրոալիքային վառարանում և թողնել այնքան մինչ հալվեն և միասեռ զանգված դառնան: Թողեք այն 15 րոպե, ապա տարածեք սառեցված խմորի վրա: