«Շնորհակալ եմ Հայաստանին այսպիսի հիշարժան ուղևորության համար». Քիմ Քարդաշյան

Ինչպես արդեն հայտնի է՝ Քարդաշյան քույրերը երեկ լքել են Հայաստանը։ Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Էջմիածնից և գրել, – «Շնորհակալ եմ Հայաստանին այսպիսի հիշարժան ուղևորության համար: Այնքան ուրախ եմ, որ իմ մանուկների հետ միասին մկրտվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի գլխավոր տաճարում…»։

Քիմը իր գրառման մեջ նաև նշել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կառուցվել է մ.թ.ա. 303 թվականին։

Հիշեցնենք, որ մկրտության ընթացքում ամենակրտսեր զավակը ստացել է Վարդան անունը, իսկ մյուս երեխաները անվանակոչվել են Աշխեն և Գրիգոր, իսկ Քիմը ստացել է Հեղինե անունը։ Ձեզ ենք ներկայացնում մկրտության արարողության լուսանկարները։