Շերը պատմել է Թոմ Քրուզի հետ իր սիրավեպի մասին

Թոմ Քրուզը հայտնի է ոչ միայն հանրահայտ ֆիլմերում իր փայլուն կատարած դերերի, այլ նաև Հոլիվուդի առաջին գեղեցկուհիների հետ սիրավեպեր ունենալու համար: Չնայած նրան, որ նա ամուսնացել է ընդամենը երկու անգամ, Նիկոլ Քիդմանի և Քեթի Հոլմսի հետ,  աստղի սիրավեպերի ցանկը շատ ավելի երկար է: Տարբեր ժամանակներում Քրուզը հանդիպել է Միմի Ռոջերսի, Պենելոպե Կրուզի, Վանեսա Կիրբիի և շատ ուրիշների հետ։ Նա նաև կապ է ունեցել հանրահայտ հայ երգչուհի Շերի հետ, ով 16 տարով մեծ է եղել նրանից։

Daily Mail– ին տված իր վերջին հարցազրույցում Շերը պատմել է 80-ականներին տեղի ունեցած Քրուզի հետ իր ծանոթության մասին: Այդ ժամանակ Քրուզը եղել է 22-ամյա, ոչ շատ հայտնի դերասան, իսկ Շերը 38 տարեկան, Օսկարի աաջադրված դերասանուհի։

Նրանք առաջին անգամ հանդիպել են 1985 թ. Մալիբույում՝ Մադոննայի և Շոն Փեննի հարսանիքի ժամանակ, սակայն աստղերի միջև կապն առաջացել է հետագայում, երբ նրանք ևս մեկ անգամ հանդիպել են Սպիտակ տանը՝ Ռոնալդ Ռեյգանի ընդունելության խնջույքին:

Երգչուհու խոսքերով, նրանց սիրավեպը երկար չի տևել, սակայն նրանք կարողացել են ընկերանալ: Շերը նշում է, որ Քրուզի ոչ բոլոր նախասիրություններն են նրա սրտով։

Այժմ Շերը չի հանդիպում որևէ մեկի հետ, սակայն վստահ է, որ դեռ կարող է հանդիպել իրեն արժանի մարդու. «Ես ոչ ոքի հետ չեմ հանդիպում. դեռևս փնտրում եմ: Բոլոր հարաբերություններում իմ խնդիրն այն է, որ ես նրանցից որևէ մեկի հետ չեմ կարողանում հանգիստ ինչ-որ տեղ գնալ: Ես գիտեմ, որ ինձ ամենուր հետևում են, և յուրաքանչյուր նկար ներբեռնվում է սոցիալական ցանց: Անչափ դժվար է թաքցնել գաղտնիությունն անծանոթներից»: