Շերը թողարկում է իր նոր օծանելիքը

Հայտնի փոփ-երգչուհի, դերասանուհի և «Մամա Միա 2» ֆիլմի երբեք չծերացող տատիկ Շերը թողարկում է իր նոր՝ «Eau Couture» անունը կրող օծանելիքը:

Սա լեգենդար երգչուհու երկրորդ օծանելիքն է: Առաջինը՝ «Uninhibited»-ը, թողարկվել է 1987 թվականին:

«Այս օծանելիքը նրանց համար է, ովքեր սիրում են օծանելիք կամ ցանկանում են հաճելի բույր ունենալ», – նշել է Շերը:

Երգչուհին նաև հավելել է, որ օծանելիքի ստեղծման համար շուրջ 4 տարի աշխատել է, և ճիշտ ֆորմուլան գտնելուց հետո ամեն օր կրում է այն:

Աղբյուր՝ Elle