
Շաքար, յուղ, թե՞ ածխաջրեր․ինչի՞ց են գիրանում մարդիկ՝ կախված իրենց կազմվածքից
Կախված մարմնի ձևից և չափսերից՝ տարբեր կերակուրներ կարող են սպառնալիք հանդիսանալ։ Իմացե՛ք Ձեր թշնամուն։
Կազմվածք «բանան»
Նշաններ
- միջինից բարձր հասակ
- ուսերը, ազդրերն ու իրանը գրեթե հավասար են
- ավելորդ քաշը սովորաբար հայտնվում է ստամոքսի և ազդրերի շրջանում, իսկ ձեռքերն ու ոտքերը բարակ են մնում
«Բանանները» պետք է սահմանափակեն ճարպերը: Նրանք հեշտ են նիհարում, հետևաբար, ցածր ճարպային դիետայի հետ մեկտեղ, բավական է ավելի շատ քայլել և պարզ վարժություններ կատարել տանը։
Կազմվածք «խնձոր»
Նշաններ
- ազդրերից ավելի լայն ուսեր
- մարմնի վերին կեսը ավելի խոշոր է, քան ստորինը
- սլացիկ ազդրեր և ոտքեր
- լայն կրծքավանդակ և որովայն
- ավելորդ քաշը հիմնականում հավաքվում է որովայնի վրա
Այս տեսակ կազմվածք ունեցող մարդկանց նիհարել հազվադեպ է անհրաժեշտ լինում: Կատարյալ կազմվածք ունենալու համար նրանց անհրաժեշտ է վարժությունների միջոցով հարթեցնել որովայնը և ձգել ոտքերն ու ազդրերը։ «Խնձորներին» օգնում են նիհարել սահմանափակ ածխաջրեր պարունակող կերակուրները:
Կազմվածք «տանձ»
Նշաններ
- մարմնի ստորին մասը ավելի մեծ է, քան վերին մասը
- ուսերն ավելի նեղ են, քան ազդրերը
- ավելորդ քաշը ձևավորվում է իրանից ներքև
«Տանձի» հիմնական թշնամին քաղցրն է: Հատկապես, երբ այն ուտում են գիշերը, որպես սթրեսի փոխհատուցում: Սա ամենականացի կազմվածքն է և ամենից շատ հորմոնային պայմանավորվածություն ունեցողը, քանի որ այս տեսակը ձևավորվում է էստրոգենի՝ կանացի հորմոնի ազդեցության ներքո, որն էլ քաղցրի պահանջ է առաջացնում։
Կազմվածք «ավազե ժամացույց»
Նշաններ
- մարմնի ստորին և վերին մասերը համաչափ են
- ազդրերն ու ուսերը գրեթե նույն չափի են
- ազդրերի և իրանի տարբերությունը մոտավորապես 15 սմ է
- ավելորդ քաշը հավասարաչափ տարածվում է ամբողջ մարմնի վրա
Ամենասեքսուալ մարմնի տեսակներից մեկն է, բայց ամենադժվար նիհարողը: «Ժամերի» համար դժվար է սննդակարգ ընտրել։ Քաշի արդյունավետ կորստի համար անհրաժեշտ է հրաժարվել թե՛ ճարպերից, թե՛ շաքարից և թե՛ ածխաջրերից։