Շարունակվում են «Միսս Աշխարհ 2019»-ի նախապատրաստական աշխատանքները

Դեկտեմբերի  14-ին տեղի կունենա թվով 69-րդ «Միսս Աշխարհ» մրցույթը։ Միջոցառումը այս տարի տեղի կունենա Լոնդոնում։ Երեկոյի ավարտին նախկին հաղթողը՝ մեքսիկացի Վանեսա Պոնսեն, իր թագը կհանձնի նոր հաղթող մասնակցին։

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես գեղեցկուհիները շրջում են քաղաքով, մասնակցում բազմաթիվ միջոցառումների և ծանոթանում քաղաքի նշանավոր վայրերին։

Այս տարի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է 20-ամյա Լիանա Ոսկերչյանը։ Հայաստանը մրցույթի պատմության մեջ երրորդ անգամ է մասնակցում։ Մինչ գլխավոր մրցութային երեկոն կա  4 նախամրցութային փուլ՝ տաղանդ, ինտելեկտ, թոփ մոդել և սպորտ:

Գեղեցկուհին ասել է, որ մրցույթի ժամանակ պատմելու է իր գաղտնիքի մասին՝ վիտիլիգո կոչվող մաշկային հիվանդության մասին։ Լիանան նշել է, որ ցանկանում է մասնակցել մրցույթին, որպեսզի ինքն իրեն ապացուցի, որ այդ հիվանդությունը իրեն առանձնացնում է և ավելի գեղեցիկ դարձնում։