
Շակիրան օգնում է Հարավային Ամերիկայում բնակվող հարյուրավոր երեխաների
Շակիրան դեռևս շատ երիտասարդ տարիքից է ապրել Կոլումբիայի Հանրապետությունում և ականատես եղել այնտեղի դժվարություններին: Նա տեսել է աղքատության և հուսահատության մեջ ապրող մարդկանց, տեսել է երեխաների, որոնք դպրոց գնալու փոխարեն բոբիկ թափառում էին փողոցներում: Այս ամենի ականատեսը լինելով՝ Շակիրան ինքն իրեն խոստացել էր, որ երբ հաջողության հասնի՝ կփոխի այս երեխաների կյանքը։
Երգչուհին իր կյանքի մեծ մասը ֆինանսավորել և տարաբնույթ նվիրատվություններ է կատարել, իսկ 1997 թ.- ին հիմնադրել է «Pies Descalzos Foundation» հիմնադրամը, որը թարգմանաբար նշանակում է«Բոբիկ հիմնադրամ»: Հիմնադրամի միակ նպատակը աղքատ երեխաներին օգնելն է:
Բոբիկ հիմնադրամ-ն օգնում է երեխաներին, ովքեր աղքատության և բռնության պատճառով հայտնվում են դժվարությունների մեջ: Հիմնադրամը ներկայումս աջակցում է Կոլումբիայի Հանրապետության տարբեր շրջաններրում գտնվող 6 դպրոցներին: Ավելի քան 6000 երեխա դպրոցներում ստանում է համապատասխան կրթություն, սնունդ և հոգեբանական աջակցություն: Նման աշխատանքը, ի վերջո, բարելավվում է առնվազն30,000 մարդկանց՝երեխաների, նրանց ծնողների և նաև համայնքների կյանքի պայմանները: Հիմնադրամը նաև նմանատիպ ծառայություններ է մատուցում Հայիթիում և Հարավային Աֆրիկայի որոշ երկրներում ։
Շակիրան, իր հարցազրույցներից մեկում նշել է. «Մենք կառուցել ենք դպրոցներն այնտեղ, որտեղ բացակայում էր պետական կառավարումը և երեխաները զուրկ էին որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Արդյունքներն ակնհայտ են. ստեղծվել են աշխատատեղեր, բարելավվել է սնունդն ու զարգացել է ուսուցումը»:
Աղբյուր՝ Bright Side