Նրբություններ, որոնք ձեր մատանուն էժանագին տեսք են հաղորդում

Նշանադրության մատանին յուրաքանչյուր կնոջ կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի, ուստի բոլորս էլ ցանկանում ենք, որ այն գեղեցիկ և յուրօրինակ լինի:

Իրականում, անկախ մատանու գնից, կարատի չափից կամ կտրվածքից, կան մի շարք նրբություններ, որոնք կարող են ձեր մատանուն էժանագին տեսք հաղորդել: Հիշեցնենք նաև, որ ձեր անձնական ոճին հավատարիմ մնալն ամենաճիշտ տարբերակն է նշանադրության մատանին ընտրելիս:

Ադամանդի անհամապատասխան գույն

Իհարկե, մատանու կարատի չափը շատ մեծ նշանակություն ունի, բայց պակաս կարևոր չէ նաև ադամանդի ճիշտ գույնը։ Մատանուն ավելի թանկ տեսք հաղորդելու համար խորհուրդ է տրվում սպիտակ ադամանդ ընտրել։

Քարի անհամապատասխան ամրակներ

Ամրակները, որոնք չափազանց լայն կամ ծանր են, կարող են մատանուն էժանագին տեսք տալ։

Վատ մետաղագործություն

Վատ մետաղագործական աշխատանքից առավել ոչինչ չկա, որ կարող է մատանուն հասարակ տեսք հաղորդել։

Մատանու չափսը չի համապատասխանում ձեր մատի իրական չափսին

Միգուցե, ստացել եք ձեր երազած մատանին, սակայն նրա չափսը փոքր-ինչ մեծ կամ փոքր է ձեր իրական չափսից: Այդ դեպքում անպայման խնդրեք ոսկերչին ուղղել չափսը, անգամ եթե դա թանկ արժենա և շատ ժամանակ պահանջի։ Վստահ եղեք՝ արդյունքից առավել քան գոհ կլինեք:

Աղբյուր՝ whowhatwear.com