
Նռան հյութն առողջարար է ուղեղի, սրտի աշխատանքի և հոդերի ամրացման համար
Շնորհիվ դիետայի և առողջ սննդակարգի մասին ժամանակակից բաղադրատոմսերի՝ մրգերով և բանջարեղեններով հյութերը թրենդային են համարվում։ Իսկ, եթե փնտրում եք միևնույն ժամանակ առողջարար ու օգտակար էլեմենտներով հարուստ միջոց, ապա դա կարող է բացի առողջարար լինելուց, նաև համեղ լինել։
Ըստ մի շարք ուսումնասիրությունների՝ հայտնի է, որ նռան հյութն ունի օգտակար բաղադրիչներ օրգանիզմի համար։
Դուք հավանաբար ծանոթ եք նռան սերմերին, որոնք ունեն թթվաշ համ, հենց այդ սերմերից էլ պատրաստվում է նռան հյութը։ Եթե իմանաք, թե ինչ՞ օգտակար ազդեցություն կարող է այն ունենալ ձեր սրտի, ուղեղի աշխատանքի վրա, թե ինչպես է այն լավացնում աղիների և այլ օրգանների աշխատանքը, ապա գուցե ցանկանաք ավելացնել ձեր սննդակարգին նռան հյութ։
Նռան հյութի օգտակարությունը ձեր օրգանիզմի համար
Նռան հյութի առողջարար լինելը պայմանավորված է դրանում առկա հակաօքսիդանտներով և վիտամին C-ով, որոնք կազմում են մեկ մրգի մոտ 40%-ը։ Քրոնիկ բորբոքումն այնպիսի վիճակ է, որը կապված է սրտի հիվանդությունների, ճարպակալման, Ալցհեյմերի և շաքարային դիաբետի 2 տեսակների առաջացման հետ։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պունիկալագինները, հակաօքսիդանտների մեծ չափաբաժինը կարող են նվազեցնել մարսողական համակարգի բորբոքումները և վերոնշյալ հիվանդությունների դեպքում հանդիսանալ օգտակար միջոց։
Հետազոտություններից մեկը ցույց է տվել, թե ինչպես կարող է նռան հյութը պաշտպանել արյան մեջ LDL տեսակի խոլեստերինի առաջացումից, որը սրտի հիվանդությունների առաջացման գլխավոր ցուցիչներից է։ Եվ վերջապես, պարզվել է նաև, որ նռան հյութի միջոցով հնարավոր է իջեցնել արյան բարձր ճնշումը։
Կան մի շարք գործոններ, որոնք ազդում են մարդու հիշողության վրա, ինչպես նաև նպաստում Ալցհեյմեր հիվանդության առաջացմանը։ Այդ առումով նռան հյութը ուսումնասիրվել և համարվել է որպես լավագույն «բնական» դեղամիջոցներից մեկը։ Կատարվել է հետազոտություն, որի ժամանակ 28 տարեց անձիք, ովքեր բողոքել են վատ հիշողությունից, օգտագործելով ամեն օր նռան հյութ՝ ունեցել են զգալիորեն դրական տարբերություն՝ լավացնելով տեսողական ու լեզվական հիշողությունը։
Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ ամենամաքուր նռան հյութը նույնպես պարունակում է շաքար և դրա չարաշահումը կարող է արյան մեջ շաքարի բարձրացման պատճառ հանդիսանալ։ Ուստի օգտագործեք այն նորմալ չափաբաժնով և հիշեք, որ մեծ գործ եք անում ձեր օրգանիզմի և առողջության բարելավման համար։
Առողջ եղեք։
Աղբյուր՝ FirstWomen