Նոր ֆոտոշարք․ Քանյե Ուեսթը, Քրիստինա Ագիլերան և այլ հանրահայտ աստղերն՝ իրենց երեխաների հետ

«Harper’s Bazaar» ամսագիրը՝ երաժշտական աշխարհի լեգենդների և նրանց երեխաների մասնկացությամբ նոր հուզիչ և անչափ գեղեցիկ ֆոտոշարք է նկարահանել։ Նկարահանումներին մասնակցել են Քանյե Ուեսթը, Մրայա Քերին, Քրիստինա Ագիլերան։

Երգիչները կիսվել են նաև երեխաներին դաստիարակելու իրենց փորձով։ «Ես հույս ունեմ, որ իմ երեխաները երբեք չեն կորցնի իրենց ինքնավստահությունը՝ հասարակության ճնշման պատճառով», – նշել է 5 տարեկան Նորթի, 2 տարեկան  Սեյնթի և փոքրիկ Չիկագոյի  հայր՝ Քանյե Ուեսթը։

Քրիստինա Ագիլերան նկարահանման է գնացել 10 տարեկան Մաքսի և 4-ամյա Սամմեր Ռեյնի հետ և նշել է, որ շատ է սիրում մոր դերը և այն համարում է իր ամենակարևոր գործը։ Մրայա Քերրին նույնպես միացել է իր կոլեգայի խոսքերին, ասելով, որ երկվորյակներ՝ Մոնրոն և Մորոկկոն, ամենակարևոր տեղն են զբաղեցնում իր կյանքում։

Այս ֆոտոշարքում նկարվել են նաև Լիոնել և Նիկոլ Ռիչչիները, Սթիվեն և Լիֆ Թայլերները, և Մայքլ Ջեքսոնի աղջիկը՝ Փերրիս Ջեքսոնը։