Նոր տեսահոլովակ Սիրուշոյից․«Pregomesh Remix»

Սիրուշոյի  «Pregomesh» երգը նրա ամենահայտնի և սիրված հիթերից մեկն է։ Այս տարի լրացավ երգի 6 ամյակը, և այդ առիթով երգչուհին հրապարակել է «Pregomesh»-ի նորացված ռեմիքս տարբերակը։

Ըստ նրա ինստագրամյան հրապարակման՝ այս տեսահոլովակը Սիրուշոյի ամենաերկար նկարահանված տեսահոլովակն է։ Այն նկարահանվել է 6 տարի։ Տեսահոլովակը կարծես երգչուհու անցած ճանապարհը լինի «Pregomesh»-ից ի վեր։ Ընդհանուր առմամբ երգի ռեմիքս դրական և ուրախ լիցքեր է փոխանցում։