
Նոր բույր Dior-ից
Dior-ը ներկայացրել է իր շատ սպասված Joy օծանելիքը։ Այն դարձավ առաջին օծանելիքը կանանց համար վերջին 20 տարվա ընթացքում։
Վերջին անգամ կանանց համար օծանելիք Dior-ը արտադրել է 1999թ․, երբ թողարկվեց հայտնի J’Adore օծանելիքը։ Այդ ժամանակվանից ի վեր Dior-ը արտադրում էր միայն սահմանափակ հավաքածուներ կամ էլ նույն բույրը նորովի էր մատուցում։ Այս օծանելիքը պարունակում է բերգամոտի և նարնջի բույրեր։ Դրանց ավելացրել են մի քանի նուրբ հոտեր, ինչպիսիք են սանդալի, մայրու և մուսկուսի բույրերը։
Օծանելիքի գովազդում նկարահանվել է Ջենիֆեր Լոուրենսը, որը համագործակցում է Dior ապրանքանիշի հետ 2012թ-ից։