«Նոր ալիք» մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը

Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ «Նոր ալիք» ամենամյա մրցանակաբաշխության վերջին համերգը։ Հայաստանի ներկայացուցիչը՝ Տյոմը, ընդհանուր 3 համերգների արդյունքում 230 միավոր հավաքեց՝ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը։

Մրցութային վերջին օրը, երբ մասնակիցները երգի պրեմիերաներ էին ներկայացնում, Տյոմը ներկայացավ Նիկ Եգիբյանի և Աննա Հարությունյանի հեղինակած «Give Me Your Love» երգով՝ ժյուրիի բոլոր անդամների կողմից
ստանալով 8-ական միավորներ:

Մրցույթի բացարձակ առաջատարն Ալբանիայի ներկայացուցիչն է՝ Ինես Նազիրին: