Նորաձև միտումներ, որոնք կգրավեն մայրիկների ուշադրությունը

Նյու Յորքի 2020 նորաձևության շաբաթը մոտեցավ իր ավարտին, և անկախ այն հանգամանքից, թե դուք որքան եք հետևում վերջին միտումներին, գաղտնիք չէ, որ  բարձր նորաձևությունը շատ հաճախ չափազանց թանկ է մեր դրամապանակի համար: Բացի այդ, նորաձև իրերը շատ հաճախ այնքան էլ հարմար չեն հենց մայրիկների համար, ովքեր մշտապես վազքի մեջ են գտնվում:

Սակայն այս տարի Նյու Յորքի 2020 նորաձևության շաբաթում ցուցադրված հագուստները հիշեցնում են 90-ականների ոճը։  Դրանք ավելի հասանելի են, պրակտիկ և հասարակ: Սա մայրիկների համար կարող է ոգեշնչող լինել, քանի որ նրանք կարող են համալրել իրենց զգեստապահարանը հարմարավետ և նորաձև հագուստներով:

Ներկայացնում ենք նորաձևության միտումներ, որոնք կարող են տեղ գտնել մայրիկների զգեստապահարանում։ Այս մոդելները պրակտիկ են և մատչելի։ Լավագույնն այն է, որ դրանք դասական են, հարմարավետ և դեռ երկար ժամանակ նորաձև են լինելու։

Թիկնոցներ

Ոճային լինելու համար խորհուրդ է տրվում ընտրել մեծ չափսի թիկնոցներ, որոնք կարելի է համադրել գրեթե ցանկացած հագուստի հետ։

Փայլեր

Եթե հոգնել եք առօրյա հանդերձանքներից և պատրաստ եք նորամուծությունների, ապա   այս սեզոնին տաբատների, կիսաշրջազգեստների և բլուզների վրա գերակշռող փայլը հենց ձեզ համար։ Չափավոր փայլերը նրբագեղ և հմայիչ են նայվում։

Սպորտային բաճկոններ

Սպորտային բաճկոնները կարող են հնաոճ թվալ, բայց եթե դրանք համադրեք կիսաշրջազգեստի կամ հետաքրքիր պրինտով որևէ հագուստի հետ, դրանք անմիջապես կկերպարանափոխվեն։ Այս տարի նորաձև են համարվում տարբեր գործվածքներից պատրաստված բաճկոնները, որոնք կարող են կատարյալ տարբերակ լինել մայրիկների համար։

Պոնչոներ

Մեզ դուր է գալիս այն, որ 2020 թվականին մայրիկներին հնարավորություն է ընձեռնվում ձևափոխված պոնչոներ կրել: Կարող եք դասական տարբերակ ընտրել, և այն երկար կծառայի ձեզ։

Լանջաբաց բլուզներ

Արդեն տևական ժամանակ է, ինչ լանջաբաց բլուզները հանդիսանում են մեր զգեստապահարանի մաս։ Եվ հաճելի է տեսնել, որ այս միտումն այժմ հայտնվել է նաև բարձր նորաձևության ցուցադրություններում։ Այն պարզապես կատարյալ է արագ պատրաստվելու և վայելչակազմ տեսք ունենալու համար։

Ազբյուր: mother.ly