
Նորաձև ամառային կերպարներ հղի կանանց համար
Ամառվա տապին դժվար է կողմնորոշվել հագուստի ընտրության հարցում, քանի որ բոլորս էլ ցանկանում ենք նորաձև տեսք ունենալ, բայցև հարմարավետ զգալ։ Շատ ավելի դժվար է հղիների համար։ Ստորև ներկայացնում ենք ամառային նորաձև կերպարներ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ տարբերակ ընտրել։
Ամենօրյա պարզ կերպար
Մենք բոլորս էլ սիրում ենք ջինսե հագուստ կրել։ Կարող եք համադրել ջինսե շորտերը սպիտակ շապիկի հետ։ Գեղեցկությունը հենց պարզության մեջ է։





Ամբողջովին մոխրագույն կերպար
Մոխրագույնը սազում է գրեթե բոլորին։ Հենց դա է պատճառը, որ այս գույնն առկա է գրեթե բոլորիս զգեստապահարանում։ Կարելի է մոխրագույն կիսաշրջազգեստը համադրել ավելի բաց երանգ ունեցող մոխրագույն շապիկի հետ, և գեղեցիկ տեսքն ապահովված կլինի։ Այս գույնը կարելի է կրել ողջ տարվա ընթացքում։

Ուսերը բաց զգեստ
Որպես կանոն՝ ուսերը բաց զգեստներն ավելի են ընդգծում հղի կանանց գեղեցկությունն ու նրբությունը։ Այս զգեստերը հարմարավետ են, և դրանք կարելի է կրել ցանկացած առիթի ժամանակ։




Ծաղկավոր զգեստ
Դրսում ամառ է, ինչը նշանակում է, որ ծաղկավոր նախշերով նուրբ զգեստներ կրելու ճիշտ ճամանակն է։ Նախապատվությունը տվեք բաց երանգներին, որոնք ավելի հետաքրքիր են դարձնում կերպարը։




Նարնջագույն զգեստ
Բոլոր վառ և համարձակ գույները համապատասխանում են ամառային տրամադրությանը։ Հաշվի առեք, որ նարնջագույնն ավելի գեղեցիկ է նայվում արևայրուքի հետ։ Զգեստը կարող եք համադրել նուդ գույնի կոշիկների հետ։

Ամբողջովին սպիտակ կերպար
Սպիտակը թարմության զգացողություն է հաղորդում և հիանալի տարբերակ է ամառային կերպարի համար։ Նորաձև և շքեղ տեսք ունենալու համար համալրեք ձեր զգեստապահարանը սպիտակ գույնի հագուստով։

Երկար կիպ զգեստ
Եթե հոգնել եք սանդալներից, ապա համադրեք բարձրակրունկ կոշիկները երկար կիպ զգեստի հետ։ Բարձրակրունկ կոշիկները ինքնավստահություն կհաղորդեն ձեզ, իսկ կիպ զգեստը կընդգծի ձեր գեղեցիկ կազմվածքը։
Աղբյուր՝ stayglam.com