
Նորաձև ամառային զգեստներ 2018
Երևի թե չկա մի կին կամ աղջիկ, ով չունի ամառային թեթև, թռվռիկ զգեստ՝ սառաֆան։ Այսօր ուզում եմ անդրադառնալ այն մոդելներին կամ ավելի կոնկրետ դետալներին, որոնք ակտուալ են 2018-ին։
Կտոր
Առաջինը և կարևորագույն նախապայմանը, ինչին պետք է ուշադրություն դարձնել, դա կտորն է։ Այսօր շատ նորաձև են խոշոր ֆակտուրայով կտորները, օրինակ՝ վուշը (лен): Սակայն այստեղ ևս պետք է հասկանալ, թե ինչ ենք պատրաստվում կարել, քանի որ վուշն ունի շատ ճմրթվող, չենթարկվող հատկություն։ Այս դեպքում կարելի է վերցնել այլ մանրաթելի (օրինակ՝ բամբակ) համադրությամբ կտոր, որն առավել լավ է պահում ֆորման և զգեստի տեսքը։
Գույն
Հիմա ակտուալ են բնական, պաստելային գույները։ Առավել վառ կտորներն արդեն իսկ արհեստական բաղադրության մասին են վկայում։
Հասարակ կար
Մաքսիմալ հասարակ կար ունեցող զգեստները շատ օգտակար մաս են կազմում մեր զգեստապահարանում, քանի որ մշտապես կարող են նոր, թարմ տեսք հաղորդել։ Դրանք այն զգեստներն են, որոնք հնարավորություն են տալիս կրել առավել հաճախ և էքսպերիմենտներ անել մինիմալիստական կերպարից մինչև ամենաակտուալը։
Պրինտ/նախշեր
Կարիք չկա կրկին նշելու, որ երկրաչափական պրինտերը դեռևս նորաձև են՝ գծավոր, խորանարդերով, պուտավոր և այլն։ Ծաղիկներն ու կենդանիները ևս շարունակում են ակտուալ մնալ զգեստների վրա։ •Հանգույցներ/ узелок Հանգույցները հետաքրքիր երանգ են տալիս ամառային զգեստներին։ Դրանք նորաձև են ինչպես արջևից, այնպես էլ մեջքի հատվածում։
Պլիս /плисировка
Եթե նախորդ սեզոններին ակտուալ էին պլիսով կիսաշրջազգեստները, ապա հիմա դրանք շատ օրիգինալ դետալ են զգեստի մեջ։ Այս տարբերակը կարծես թե հաճախ հանդիպող չէ։ Եթե գտնեք ձեզ հարմար նմանատիպ գեղեցիկ զգեստ, անպայման ձեռք բերեք այն։ Ամռանը կլինեք աչք ծակող։
Տրիկոտաժ և գործվածք
Այս կետի մասին կարծես թե ամեն ինչ պարզ է․շատ նորաձև է, փափուկ ու հարմարավետ։ Եվս մեկ հանգամանք, որին հարկավոր է ուշադրություն դարձնել, դա աքսեսուարներն են, որոնց ընտրությամբ է պայմանավորված մեր կերպարի վերաբերյալ տպավորությունը։ Եկեք տարբերակենք ծովափի կերպարը քաղաքային կերպարից և գտնենք այդ սահմանագիծը։ Այդ ժամանակ մենք կունենանք այս ամռանը հատուկ գեղեցիկ ու թեթև կերպար։