«Նորաձևության մրցանակաբաշխություն 2019»-ի մանրամասները

Լոնդոնի «Royal Albert Hall»-ում տեղի ունեցավ ամենամյա «Նորաձևության մրցանկաբաշխությունը»։ Աշխարհի տարբեր անկյուններից մի հարկի տակ էին հավաքվել նորաձևության ոլորտի ամենակարկառուն ներկայացուցիչները։

«Բոտտեգա Վենետայի» ստեղծագործական տնօրեն Դանիել Լին հաղթեց բոլոր առաջադրված անվանակարգերում` «Լավագույն դիզայներ », « Լավագույն աքսեսուարների դիզայներ », « Կանացի հագուստի բրիտանացի լավագույն դիզայներ » և « Տարվա ապրանքանիշ»:

Նորաձևության ոլորտում մեծ ավանդ ունենալու համար մրցանակ ստացավ Ջորջիո Արմանին։ Տարվա մոդել դարձավ Ադուտ Ակեչը, իսկ Ռիհանայի «Fenty» ապրանքանիշը իր պատմության մեջ առաջին անգամ արժանացավ «Լավագույն քաղաքային լյուքս ապրանքանիշ» անվանակարգին։

Ստորև ներկայացնում ենք մրցանակաբաշխության լավագույն կերպարները։

Աղբյուր՝ super.ru