Արդյո՞ք նորածինները զգում են գիշերվա և ցերեկվա տարբերությունը

Նորածինները օրական քնում են միջինը 16-17 ժամ, ընդ որում որոշ նորածիններ կարիք են զգում մի քանի ժամ ավել կամ պակաս քնելուն։

Առաջին երեք ամիսների ընթացքում ձեր երեխան կսկսի ավելի երկար ժամանակահատվածներով քնել, բայց հիմնականում նորածինների քունը ցերեկային կամ գիշերային ժամերին չորս ժամից ավելի չի տևում:

Իրականում նորմալ է, որ նորածիններն անկանոն են քնում առաջին 3 ամիսների ընթացքում, քանի որ իրենց մոտ դեռ զարգացած չէ քնի և արթուն լինելու ցիկլը:

Քնի անկանխատեսելիությունը նաև պայմանավորված է սննդային կարիքներից: Առաջին ամսվա ընթացքում ձեր երեխային միգուցե հարկավոր լինի կերակրել յուրաքանչյուր երկու-երեք ժամը մեկ, իսկ երկրորդ ամսվա ընթացքում՝ յուրաքանչյուր երեքից չորս ժամը մեկ: Երբ երեխան մեծանում է, ապա նրան արդեն կարիք չկա գիշերը հաճախակի կերակրել:

Իսկ արդյո՞ք նորածինները զգում են գիշերվա և ցերեկվա տարբերությունը: Սկզբանական շրջանում դեռ ոչ։ 6 շաբաթականից մինչև 3 ամսական ընթացքում նրանց մարմնի ջերմաստիճանը և մելատոնին հորմոնը (հորմոն, որն օգնում է կարգավորել քնի ցիկլը) կօգնեն իրենց զարգացնել քնի և արթուն լինելու ցիկլը, որի շնորհիվ էլ կսկսեն տարբերակել գիշերը կեսօրից:

Աղբյուր՝ Babycenter