Նիքի Մինաժը թողնում է երաժշտությունը

Նիքի Մինաժն այլևս երաժշտություն չի գրի: Մինաժը թվիթերյան իր էջում հայտնել է, որ «դեն է նետում միկրոֆոնը»՝ իր անձնական երջանկության վրա կենտրոնանալու համար:

«Ես որոշել եմ թողնել երաժշտությունը և ստեղծել իմ ընտանիքը», – ասել է նա:

Նրա երկրպագուներն անտարբեր չեն մնացել:  «Արդյո՞ք Նիքի Մինաժը գիտի, որ նա պարզապես խորտակեց իմ ողջ կյանքը», – գրել է նրա երկրպագուներից մեկը:

«Ես երջանիկ եմ, որ նա որոշել է ընտանիք կազմել, բայց նաև տխուր եմ, քանի որ այս երաժշտության աշխարհն այլևս նույնը չի լինի», – արձագանքել է մեկ այլ օգտատեր:

Որոշ հետևորդներ էլ առիթը բաց չեն թողել Նիքի Մինաժի գլխավոր մրցակցի հասցեին մեկնաբանություններ գրելու համար:

«Նիքի Մինաժը դուրս է գալիս ռեփի աշխարհից: Այնպես որ հիմա մենք ստիպված ենք Քարդի Բի լսել», – գրել է նրա երկրպագուներից մեկը:

Աղբյուր՝ mercurynews