Նախաճաշ լողավազանի մոտ՝ Կոնգրես Հյուրանոցում

Այս ամառային կիրակին «Classy.am»-ն իր օրը սկսեց Կոնգրես հյուրանոցի «Կարիբյան» լողավազանի բացօթյա տաղավարում։

Նախաճաշ լողավազանի մոտ․ ավելի լավ օրվա սկիզբ դժվար է պատկերացնել։

Թարմացնող սուրճ, նրբահամ բլիթներ և հմուտ խոհարարների կողմից պատրաստված տարատեսակ ուտեստներ՝ համադրված գեղեցիկ միջավայրի և ամառային բարձր տրամադրության հետ, ապահովեցին դրական լիցքեր ողջ օրվա համար։

Կոնգրես hյուրանոցում հաճախ են կազմակերպվում նման յուրահատուկ նախաճաշեր։ Այստեղ ստեղծվում է ջերմ միջավայր, իսկ առավոտյան զով օդն ու լողավազանում անցկացրած ժամերը օգնում են լիցքաթափվել և մնալ առույգ ողջ օրվա ընթացքում։