Թոփ 5 օգտակար նախաճաշեր երեխաների համար

Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան ստանա որքան հնարավոր է շատ էներգիա և օգտակար սնունդ, որպեսզի լինի առողջ և ակտիվ։ Այս ամենում շատ կարևոր դերակատարում ունի ճիշտ նախաճաշը։ Ներկայացնում ենք մի քանի նախաճաշային խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեր երեխայյին մնալ ակտիվ ամբողջ օրվա ընթացքում։

  1. Գոլորշու վրա պատրաստված ձվածեղ

Այն տալիս է երեխային բոլոր կարևոր և օգտակար նյութերը, մասնավորապես սպիտակուց և երկաթ։ Ձվածեղն առավել համեղ դարձնելու համար կարող եք ավելացնել մանր կտրատած սամիթ։

  1. Շիլա մրգերի կտորներով

Կարող եք պատրաստել շիլան ինքնուրույն կամ օգտվել պատրաստի տարբերակներից։

  1. Կաթնաշոռ

Կաթնաշոռը շատ հարուստ է սպիտակուցներով և կալցիումով։ Այն կարող եք խառնել ձվի և սամիթի հետ կամ ուղղակի հացի վրա քսած մատուցել։

  1. Վարսակ մեղրով

Կարգավորում է երեխայի իմունիտետը՝ պաշտպանելով ինֆեկցիաներից։ Այստեղ նույնպես կարելի է ավելացնել չրեր, օրինակ՝ ծիրանի, թզի, սալորի կամ չամիչ։

  1. Բրդուճներ

Կարելի է ուղղակի կարագով, խաշած մսով կամ չոր պանրով բրդուճ պատրաստել։ Փորձե՛ք ամեն անգամ բրդուճների մեջ ավելացնել կանաչի, օրինակ՝ հազարի թերթիկ։