Նաիրա Զոհրաբյանը. «Թարգմանչի կինը»

Նոյեմբերի 23-ին Երևանում գրքի փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ԱԺ պատգամավոր, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ։ Միջոցառումը անցկացվում էր «Թարգմանչի կինը» խորագրով։ Classy.am-ը նույնպես ներկա էր միջոցառմանը։

Հանդիպման ընթացքում Նաիրա Զոհրաբյանը պատմեց է իր ամուսնու՝ հանրահայտ թարգմանիչ Սամվել Մկրտչյանի կյանքի, գործունեության և իրենց ընտանեկան կյանքի մասին։ Քաղաքական գործիչը նշեց, որ համարում է իրեն ամենաերջանիկ կինը, քանի որ Սամվելի նման մարդ է ունեցել իր կյանքում։

Նաիրա Զոհրաբյանը անկեղծորեն պատասխանեց բազմաթիվ հարցերի։ Հերթական հարցին, թե արդյոք իր ամուսինը արգելում էր այս կամ երևույթները, Տիկին Զոհրաբյանը անկեղծորեն պատասխանեց, որ իսկապես եղել են բազմաթիվ բաներ, որոնք Սամվելը պարզապես իրեն չի թողել անել։

Նա նաև անդրադարձավ թարգմանչի վերջին տարիների և հիվանդությանը։

Հանդիպման ընթացքում քաղաքական գործիչը ընթերցեց Սամվել Մկրտչյանի թարգմանած գրքերից հատվածներ, և նշեց, որ ցանկանում է հավաքել բոլոր հուշերը մեկ գրքի մեջ և հավաքածուն վերնագրել «Թարգմանչի կինը»։