Մի քանի քայլ՝ գեղեցիկ մարմին ունենալու համար

Ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր է յուրաքանչյուր կնոջ առողջության համար: Եվ կան մի շարք կանոններ, որոնց պետք է հետևել, եթե ցանկանում եք ավելի արդյունավետ դարձնել ձեր մարզումները:

  1. Այնպիսի ֆիթնես ծրագիր ընտրեք, որը կհամապատասխանի հենց ձեր կարիքներին և ցանկություններին, հակառակ պարագայում այն կարող է հիասթափությունների և անգամ վնասվածքների պատճառ դառնալ:
  2. Իրատեսական նպատակներ և ակնալիքներ սահմանեք ինքներդ ձեզ համար: Փորձեք նախօրոք հասկանալ, թե արդյոք հնարավոր է ձեր նախանշած ժամանակահատվածում ցանկալի արդյունքների հասնել:
  3. Մարզումների ընթացքում պետք է կենտրոնանալ մարմնի մկանային մասերի վրա, քանի որ մկանները զարգացնելիս ավելի շատ կալորիաներ և ճարպ է այրվում:
  4. Մկանների վրա աշխատանքը պետք է պարբերական բնույթ կրի: Ժամանակի ընթացքում պետք է նաև ավելացնել մարզումների քանակը, քանի որ նույն վարժությունների կրկնությունը առանց որևէ փոփոխության բավարար արդյունքների հանգեցնել չի կարող:
  5. Տարբեր վարժություններ կատարեք: Ցանկացած ֆիթնես ծրագիր պետք է բազմազան լինի, որ չհասցնեք ձանձրանալ մարզումներից:

Աղբյուր՝ chicpin.com