
«Միսս Հայաստան 2019» մրցույթի հաղթող Հայկուհի Մաթևոսյանը մտադիր է բարեգործությամբ զբաղվել
«Միսս Հայաստան 2019» ազգային գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել Հայկուհի Մաթևոսյանը։ Ավելի վաղ գեղեցկուհին հայտարարել էր, որ հաղթելու դեպքում մտադիր է բարեգործությամբ զբաղվել՝ խոստովանելով, որ դա իր մանկության երազանքն է։
Նշենք, որ ի սկզբանե գեղեցկության մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 400 մասնակիցներ: Նրանցից միայն 20-ն էր ընտրվել եզրափակիչ փուլում մասնակցության համար: Մրցույթի վերջում ժյուրիի անդամներն ընտրել են լավագույն 10-ին, այնուհետև՝ 5-ին: Ժյուրիի կազմում էին Լյուբով Ուսպենսկայան, Հրանտ Թոխատյանը, Սուրեն Շահվերդյանը, Սուրեն Զոհրաբյանը, Սվետլանա Հակոբյանը և այլոք։
Հայկուհի Մաթևոսյանը 19 տարեկան է, քաղաք Երևանից։ Նա սովորում է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։
Գեղեցկուհին պատմել է, որ 10 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարով և հաճախել երաժշտական դպրոց։
«Միսս Հայաստան 2017» – ին մասնակցելուց հետո գեղեցկուհին դադար է վերցրել, բայց բազմաթիվ առաջարկներ ստանալուց հետո որոշել է վերադառնալ մոդելային կարիերային։
Հայկուհի Մաթևոսյանը Հայաստանը կներկայացնի տարբեր միջազգային մրցույթներում: