
«Միսս Իրաք 2015»-ին սպանված են գտել
22-ամյա Միսս Իրաք 2015` Տարա Ֆարեսին սպանված են գտել իր մեքենայի մեջ։ Աղջիկը դարձել է Իրաքյան սպանությունների հերթական զոհը։ Մոդելը մահացել է սոցիալական ցանցերի ամենահայտնի աստղերից մեկի կոչմանն արժանանալու հաջորդող օրը։
https://www.instagram.com/p/Bk5EGaVF3-o/?utm_source=ig_embed
Նրա Instagram- ի էջը գրեթե երեք միլիոն հետևորդ ունի: Նա հանդիսատեսի սերը գրավել էր ոչ միայն իր սելֆիներով, այլ պահպանողական Իրաքում կանանց իրավունքների վերաբերյալ իր համոզմունքներով: Տարայի երկրպագուները մշտապես գնահատել են նրա ուժն ու անվախությունը. աղջիկը երբեք չէր վախենում արտահայտել իր անհամաձայնությունը կառավարության հետ:
«Թարայի մահը խտրականության, անզորության և խոսքի ազատության ոտնահարման ցուցիչ է: Ցավակցություններն այստեղ բավական չեն», – Twitter-ում գրառում է կատարել մոդելի ծանոթներից մեկը: